Ինչպե՞ս խմբագրել PDF փաստաթղթեր

Բոլորը գիտեն, որ PDF ֆայլերը հնարավոր չէ խմբագրել և պետք է դիմել որոշ ծրագրերի ու կայքերի օգնությանը, որոնք կանեն այդ գործը։ Հաճախ շատ դժվար է գտնել նման պարզ ու արագ կայք, որը կլինի անվճար ու հեշտությամբ կանի մեր ուզածը։ Մենք կօգնենք ձեզ այդ հարցում։

Նախ և առաջ պետք է մուտք գործել sejda.com կայք։

Այս կայքում կգտնեք ամեն ինչ կապված PDF-ի խմբագրման հետ՝ ջնջել էջեր, փոփոխել տեքստեր և շատ ավելին։ Պարզապես պետք է մենյուից ընտրեք, թե ինչ եք ցանկանում անել։ Օրինակ՝ եկեք փոփոխենք փաստաթղթի բովանդակությունը։

Դրա համար պետք է ‘edit & design’ բաժնից ընտրել ‘PDF Editor’ տարբերակը։

Կբացվի պատուհան, որտեղ պետք է բեռնեք ձեր  PDF փաստաթուղթը և սկսեք խմբագրել։

Դրանից հետո պետք է ներքևից սեղմեք ‘Apply Changes’, ապա բեռնեք պատրաստի փաստաթուղթը։

Ահա և վերջ։ Պարզ, արագ ու հեշտ։ Դե իսկ այլ գործիքներն առկա են ‘All Tools’ բաժնում, որտեղից կարող եք ընտրել այն գործողությունը, որը ցանկանում եք կատարել PDF-ը խմբագրելիս։

08.04.2019

Ինչպե՞ս