Ինչպե՞ս խմբագրել հոլովակները և դրանց վրա ավելացնել տեքստեր

Ցանկանու՞մ եք խմբագրել վիդեո հոլովակներ, կտրել, փոփոխել, տեքստեր գրել նրանց վրա և այլն։ Մենք կօգնենք ձեզ գտնել այդ ծրագիրը։

Մուտք գործեք kapwing.com կայք և սեղմեք Get Started։

 

Դրանից հետո բեռնեք հոլովակը, պատճենեք հղումը կամ էլ ամեն ինչ սկսեք դատարկ էջից։

 

 

Բեռնելուց հետո ներքևում կտեսնեք տարբեր մենյուներ, որոնք թույլ կտան կտրել հոլովակը, գրել տեքստ, ավելացնել տարբեր պատկերներ, նկարներ, երգեր և այլն։ Ընտրեք այն տարբերակը, որը ցանկանում եք։ Խաղացեք ձեր ուղած ձևով և արեք այն, ինչը ձեզ անհրաժեշտ է։ Օրինակ՝ հոլովակը կտրելու համար կարող եք սեղմել Trim կոճակը՝ մկրատի նշանով։

 

Տեքստի վրա սեղմելուց հետո կկարողանաք ընտրել նաև նրա կարգավորումները, իսկ այլ էլեմենտ ընտրելու համար սեղմեք Back և բացեք էլեմենտների ցանկը։

 

Վերջացնելուց հետո սեղմեք Publish կամ կողքին առկա սլաքից մտեք Settings և ընտրեք ֆորմատը, այնտեղ կա նաև GIF տարբերակ։ Պատրաստելու գործընթացը ժամանակ է պահանջում, իսկ վերջում կարող եք բեռնել պատրաստի հոլովակը։ Հոլովակի վրա պահպանվում է կայքի լոգոն, այն հանելու համար պետք է գումար վճարեք, սակայն դա առօրյա հոլովակների դեպքում չի խանգարի։

Նկարների հետ ևս կարող եք փոփոխություններ անել, այնպես որ ուսումնասիրեք կայքի մենյուները և բացահայտեք նրա բոլոր հնարավորությունները։

23.04.2019

Ինչպե՞ս