Ինչպե՞ս թաքցնել Facebook-յան ընկերների ցանկը

Ցանկանում եք թաքցնել ձեր Facebook-յան ընկերների ցանկը և այնպես անել, որ այն ոչ ոք չտեսնի բացի ձեզնի՞ց։ Այս ուղեցույցը կօգնի ձեզ։

Նախ և առաջ, պետք է էջի վերևի աջ անկյունի փոքրիկ սլաքից գնաք Settings > Privacy։

‘How People Find and Contact You’ մենյուի ‘Who can see your friends list?’ բաժնից կարող եք սահմանել ձեր ընկերների ցանկի գաղտնիությունը։ Այն կարող եք սահմանել միայն ձեզ համար կամ էլ ընտրել այլ տարբերակ։

Նույնը կարող եք անել նաև բացելով ձեր ընկերների ցանկը, սեղմեք ընդգծված գրիչի վրա, որը տանում է ‘Manage’։ Դրանից հետո պետք է սեղմեք ‘Edit Privacy’ և կատարեք անհրաժեշտ փոփոխությունը։ Այդտեղ է գտնվում նաև այն մարդկանց ցանկը, ում դուք հետևում եք։ Դա նույնպես կարող եք փակել։ Ահա և վերջ, արդեն ձեր ընկերների ցանկը տեսանելի կլինի միայն ձեզ համար։

09.04.2019

Ինչպե՞ս