Ինչպե՞ս գտնել Facebook-ի հին ու մոռացված նամակները

Ցանկանում եք գտնել ու կարդալ Facebook-ով գրված հին նամակները, վերադառնալ հիշողությունների գիրկը և փորփրել անցյա՞լը։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է գտնել վաղուց գրված ու մոռացված նամակները։

Համակարգչով բացեք Facebook-ը և գնացեք ձեր նամակներ։ 

 

Այստեղից ընտրեք որևէ կոնկրետ զրույց։

 

 

Բացեք զրույցը, սեղմեք կարգավորումների վրա, ապա Open in Messenger։

 

 

 

Դրանից հետո կբացվի զրույցը մեծ պատուհանով, որտեղ կտեսնեք Search in Conversation կոճակը։

 

 

Կարող եք որոնել որևէ բառ այն տառերով, որով գրել եք հին նամակները և կտեսնեք նշված բառի բոլոր քանակները։ Կկարողանաք սլաքով վեր ու վար անել և գտնել ձեր ուզած ժամանակահատվածում գրված նամակները։ Ահա և վերջ։

 

19.07.2019

Ինչպե՞ս