Ինչպե՞ս գտնել տվյալ պահին հնչող երաժշտությունը

Երբեմն լսում ենք որևէ երգ, սակայն չենք կարողանում իմանալ, թե որն է այն, իսկ ցանկությունը շատ մեծ է։ Այդ հարցում ձեզ կօգնի ‘Shazam’ կոչվող հավելվածը։

Ի՞նչ է պետք անել։ Բեռնում եք ծրագիրը, սեղմում եք նրա լոգոյի վրա, այն լսում է երգը, ապա հայտնաբերում այն։ Կարևոր է, որ երաժշտությունը լսելի լինի, որպեսզի ծրագիրը կարողանա ճանաչել այն։ Հնարավոր է լինեն երգեր, որոնք, այնուամենայնիվ, հնարավոր չլինի ճանաչել։

Հետևեք նկարներում պատկերված քայլերին։ Իսկ վերջում կարող եք պահպանել երգերը ‘My Tags’ բաժնում։ Բեռնելու համար՝ iOS, Android։

14.04.2019

Հավելվածներ, Խորհուրդներ, Ինչպե՞ս