Ինչպե՞ս գտնել կորած կամ գողացված Android սմարթֆոնը

Եթե կորցրել եք ձեր հեռախոսն, ապա դուք չունեք անհանգստանալու կարիք, եթե մուտք եք գործել ձեր Google հաշիվ և հիշում եք ձեր հաշվի ID-ն ու գաղտնաբառը։

Եթե ձեր սմարոֆոնն ունի Samsung-ի Find my Mobile գործառույթը, ապա կարող եք օգտագործել այն կամ էլ Android Device Manager-ը։

Կարող եք ստուգել՝ արդյո՞ք ձեր սարքն ակտիվացված է Android Manager-ում։

Գնացեք ձեր սարքի Settings, գտեք ‘Device Administrators’ բաժինը և կգտնեք activate/deactivate the Android Device Manager-ը։

Որևէ վեբ բրաուզերից մուտք գործելով այստեղ՝ կգտնեք երեք տարբերակ՝  ‘Ring’, ‘Lock’, ‘Erase’։ Առաջինը կօգնի, որ մոտակայքում գտնվող հեռախոսն ազդանշան արձակի, երկրոդը, որ կոդ դնեք ձեր սմարթֆոնի վրա, իսկ երրորդը կօգնի ջնջել սարքի բոլոր տվյալները։

 

Այնուամենայնիվ, ձեր չիպում առկա տվյալները չեն ջնջվի, իսկ եթե սմարթֆոնն ամբողջությամբ ֆորմատ արվի, ապա Android Device Manager-ը չի աշխատի։

Ահա և վերջ, այս ծրագիրը բավական արդյունավետ է աշխատում։

 

21.05.2019

Ինչպե՞ս