Ինչպե՞ս բոլորին տեսանելի դարձնել Word-ում արված ուղղումները

Գիտեի՞ք, որ Microsoft Word-ը հնարավորություն է տալիս հետևել ձեր փաստաթղթում արված խմբագրումներին և փոփոխություններին կամ անել տեսանելի փոփոխություններ ուրիշ փաստաթղթերում։ Այդ գործառույթի անունն է Track Changes։

Track Changes in Microsoft Word

 

Track Changes-ից օգտվելու համար պետք է գնալ Word-ի Review բաժին և սեղմել Track Changes։

 

Turn on Track Changes in Microsoft Word

 

Այժմ կարող եք խմբագրել փաստաթուղթը և կտեսնեք փոփոխությունների հետագիծը։

 

Markup in a Word Document after Track Changes is turned on

 

Կարող եք նաև մեկնաբանել արված փոփոխությունը՝ ընդգծելով անհրաժեշտ հատվածը և Review-ից ընտրելով New Comment։

 

A comment added using review tools in Microsoft Word

Կարող եք նաև փոխել փոփոխությունների հետագծի ձևը Display for Review բաժնից։ Իսկ Show Markup բաժնից կարող եք ընտրել տեսանելիությունը։

Display for Review options for Markup in Microsoft Word

 

 

Show Markup options to toggle markup on and off

 

Արված խմբագրումները կարող եք ընդունել կամ մերժել Review բաժնի Accept կամ Reject կոճակներով։

 

Accept or reject changes with Track Changes in Microsoft Word

 

Կարող եք նաև ընտրել ցանկալի տարբերակը, ինչպես տեսնում եք նկարում։

Եվ մի մոռացեք պետք չլինելու դեպքում անջատել Track Changes-ը՝ նորից նրա վրա սեղմելով։

 

26.06.2019

Ինչպե՞ս