Ինչպե՞ս բացել Instagram-ի ստորիների արխիվը

Instagram-ի ստորի (story) գործառույթի մասին շատերը գիտեն։ Այն թույլ է տալիս տեղադրել նկար, որը ցուցադրվում  է 24 ժամ և ապա անհետանում։ Շատերը նաև սիրում են հետադարձ հայացք գցել հիշողություններին և տեսնել, թե ինչպես էր ամեն ինչ մի քանի ամիս առաջ։ Դե ինչ, եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է դա անել։

Նախ և առաջ մտեք Instagram-ի էջ և ներքևի աջ անկյունից սեղմեք մարդուկի նշանը։

Այստեղից կբացվեն ձեր սեփական տվյալները և վերևի ձախ անկյունում կտեսնեք ժամացույցի նշան։

Այդտեղ սեղմելուց հետո կբացվեն ձեր բոլոր հին ստորիները, որոնցով կարող եք նաև կիսվել։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում։

13.02.2019

Instagram, Story, Archive