Ինչպե՞ս ավտոմատ բովանդակության ցանկ կազմել Word-ում

Իսկ դուք գիտեի՞ք, որ Microsoft Word-ը թույլ է տալիս բովանդակության ցանկ կազմել ավտոմատ ու շատ արագ։ Եկեք պարզենք, թե ինչպես։

 

Բացեք ցանկալի էջը։

Սեղմեք References։

 

Սեղմեք Table of Contents։

 

 

Մենյուից ընտրեք բովանդակության ցանկալի ֆորմատը։

 

 

Սեղմեք դրա վրա, և ցանկը կստեղծվի։

 

Ինչպե՞ս թարմացնել բովանդակության ցանկը

 

Բովանդակության ցանկը ևս կարող եք ավտոմատ թարմացնել։

Ընտրեք էջում գրված ենթավերնագրերը։

Styles-ից դրեք այն Heading 2։

Սեղմեք բովանդակության վերևի փոքրիկ սլաքը։

 

Սեղմեք Update entire table և հաստատեք։

 

 

Այն արդեն կթարմացվի։

 

Բովանդակության ցանկը ձեռքով կազմելու համար գնացեք References > Table of Contents և մենյուից ընտրեք Manual Table տարբերակը։

Մուտքագրեք վերնագրերը, ենթավերնագրերը և էջերի համարները։ 

Այնուամենայնիվ, ավտոմատ ստեղծված բովանդակության ցանկն ավելի նախընտրելի է։ Սակայն հիշեք, որ ավտոմատ բովանդակության ցանկ ստեղծելու համար պետք է ճիշտ ֆորմատ ընտրեք վերնագրերի և ենթավերնագրերի համար՝ Styles-ից սահմանելով դրանք Heading 1։ Word-ն այդպես է ճանաչում վերնագրերը։

04.07.2019

Ինչպե՞ս, Խորհուրդներ