Ինչպե՞ս անել, որ Facebook-ում ձեզ չնշեն անցանկալի նկարների վրա

 

Երբեմն ընկերները մեզ նշում են այնպիսի նկարների վրա, որոնք այնքան էլ մեր սրտով չեն։ Ինչպե՞ս անել, որ առանց մեր իմացության ու թույլտվության մեզ չնշեն որևէ նկարների ու փոստերի վրա։ Դե ինչ, եկեք պարզենք հիմա։

Նախ պետք է ձեր էջի վերևի աջ անկյունի փոքրիկ սլաքից գնաք ‘Settings’, ապա ‘Privacy’։

 

Նշված յուրաքանչյուր բաժնից կարող եք ընտրել, թե ինչն եք ուզում սահմանել ձեզ համար, ընկերների համար կամ էլ բոլորի համար։ ‘Your activity’-ում երկրորդն է ‘Review all your posts and things you’re tagged’, որը վերաբերում է այն փոստերին, որոնց վրա ձեզ նշում են։ Այդտեղից կարող եք այնպես անել, որ առանց ձեր թույլտվության ոչ ոք ձեզ ոչ մի փոստի վրա չնշի։ Դրա համար պետք է սեղմեք ‘Use activity log’-ը, ապա հետևեք նկարում պատկերված քայլերին։

 

 

Պետք է սեղմեք “Notifications’, ապա ‘Enabled’, որպեսզի ակտիվացնեք տվյալ գործառույթը։ Դրանից հետո միայն ձեր հավանությամբ կարող են ձեզ նշել որևէ փոստի վրա։

Ահա և վերջ, այլև ձեզ չեն նշի այնպիսի նկարներում, որտեղ դուք ձեզ չեք հավանում կամ էլ ձեր դեմքն ընդհանրապես չկա։

05.04.2019

Ինչպե՞ս, Facebook