Ինչպե՞ս ակտիվացնել Gmail-ի սմարթ գործառույթները

Ինչպես արդեն գիտենք՝ Gmail-ն իր 15 ամյակի առիթով թողարկել է սմարթ գործառույթներ, որոնք թույլ են տալիս ձեր փոխարեն կազմել նամակի թեման և գուշակել նախադասության շարունակությունը։ Այդպես կարելի է ժամանակ խնայել նամակագրություններում։ Ինչպե՞ս ակտիվացնել այս գործառույթները։

Նախ և առաջ, պետք է գնալ Gmail-ի կարգավորումներ՝ Settings, որը գտնվում է վերևի աջ անկյունում։

Դրանից հետո պետք է գնաք Smart Reply և Smart Compose և սեղմեք “On” , ինչպես նաև կարող եք այնպես անել, որ առաջարկվող տեքստերը հարմարեցվեն ձեր վարքագծին՝ օրինակ “Hi, team” - “Hello, everyone''-ի փոխարեն։ Դրա համար պետք է ակտիվացնեք ‘Smart Compose personalization’ գործառույթը։

Կարող եք նույն տեղից ակտիվացնել նաև դինամիկ նամակներ ստանալու գործառույթը, որը թույլ կտա մեկ այլ կայքից եկող նամակին պատասխանել կամ այն դիտել անմիջապես Gmail-ից՝ առանց տվյալ կայք մուտք գործելու։

Հիշեցնենք, որ Gmail-ն արդեն նաև թույլ է տալիս պլանավորել նամակի ուղարկման ժամանակը, որը գտնվում է ‘send’ կոճակի կողքին։

06.04.2019

Խորհուրդներ