Ինչու՞ է ինտերնետ կապը դանդաղել. պատճառներ

Ինտերնետ կապը դանդաղ է, սակայն չգիտեք, թե ինչու՞։ Եկեք տեսնենք, թե որոնք են դրա պատճառները։

 

Տանը

 

Տան ինտերնետը կարող է դանդաղել հին պլանից օգտվելու պատճառով։ Եթե տարիներ շարունակ օգտվում եք նույն ինտերնետ պլանից, ապա ժամանակն է փոխել այն և անցնել ավելի նոր ու ձեռնտու տարբերակի։ 

Հնարավոր է նաև, որ դուք հեռու եք գտնվում սարքից։ Տեղադրեք այն բարձր ու կենտրոնական դիրքում, և կապն ավելի կարագանա։

tp-link-ad7200-router-0499-001.jpg

 

Մեկ այլ պատճառ կարող է լինել սարքի հնությունը։ Եթե երկար տարիներ նույն սարքից եք օգտվում, ապա պետք է այն թարմացնել և համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին։

Ինտերնետ կապը կարող է տանը դանդաղ լինել նաև այն պատճառով, որ ողջ էլեկտրոնիկան՝ միկրալիքային վառարան, Bluetooth սարքեր և այլն, գտնվում են իրար շատ մոտ։ Փորձեք դրանք իրարից հեռու պահել։  

 

Հեռախոսով

 

internet-sucks-3

 

Հեռախոսի ինտերնետը կարող է դանդաղ լինել թույլ ինտերնետ ծածկույթում գտնվելու պատճառով։ Գնալով Android-ի Settings > About Phone > Status՝ կարող եք տեսնել ազդանշանի հզորությունը։ Եթե այն -50dBm և -120dBm-ի միջակայքում է, ապա որքան մոտ լինի -50dBm-ին, այնքան լավ։ 

Ինտերնետը հեռախոսով կարող է դանդաղ լինել նաև ամբոխի մեջ լինելու պատճառով։ Օրինակ՝ համերգների ժամանակ անգամ զանգ կատարել հնարավոր չէ, քանի որ մեկ աշտարակը չի բավականացնում անլար կապի համար։։ 

 

Հանրային Wi-Fi-ի դեպքում

 

Հանրային վայրերում ինտերնետ կապը սովորաբար դանդաղ է լինում այն պատճառով, որ շատերն են միացել նույն Wi-Fi-ին։ 

Հնարավոր է նաև, որ դուք շատ հեռու եք Wi-Fi սարքից կամ էլ ինտերնետ պլանի շատ թանկ լինելու պատճառով այն թույլ է, քանի որ ոչ բոլոր ընկերությունները կարող են իրենց թույլ տալ ապահովել արագ Wi-Fi ողջ հանրային վայրով մեկ։

25.07.2019

Ինչպե՞ս, Խորհուրդներ