Իմաստուն մտքերով կիսվում է Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին վստահաբար գիտեն բոլորը։ Իր անցած ճանապարհին նա անհամար ելույթներ է ունեցել, որոնցից առանձնացվել են տարբեր իմաստուն մտքեր։ Եկեք ծանոթանանք դրանց։

  • «Ավելի լավ է կախաղան հանվել հավատարմության համար, քան պարգևատրվել դավաճանության համար»։
  • «Ավելի շատ բան կարող ես անել զենքով ու քաղաքավարությամբ, քան պարզապես քաղաքավարությամբ»։
  • «Մարդիկ միշտ մեզ ժողովրդավարության դասեր են տալիս, սակայն նրանք չեն ցանկանում անձամբ սովորել ժողովրդավարություն»։
  • «Ավելի լավ է չվիճել կանանց հետ։ Երբ մարդիկ սահմանները շատ հեռու են հրում, նրա համար չէ, որ նրանք ուժեղ են, այլ նրա համար, որ թույլ են։ Սակայն գուցե թուլությունը կնոջ ամենավատ կողմը չէ»։
  • «Երբեմն պետք է միայնակ լինել՝ ապացուցելու համար, որ դու ճիշտ էիր»։
  • «Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է իր ներսում հավատ ունենա։ Կարևորը ոչ թե հավատի արտացոլումն է, այլ հոգու ներքին վիճակը»։
  • «Հիտլերը ցանկանում էր կործանել Ռուսաստանը, և բոլորը պետք է հիշեն, թե ինչպես ավարտվեց այն»։
  • «Ես չեմ զղչում ոչնչի համար, ես ամեն ինչ շատ ճիշտ եմ արել»։
  • «Մենք բոլորս հավասար ենք, բայց երբ խնդրում ենք Աստծո օրհնությունը, պետք է հիշենք, որ Աստված մեզ ստեղծել է հավասար»։
  • «Գուցե Ամերիկայում ուրիշ ոչինչ չկա անելու, բացի իմ մասին խոսելը»։
  • «Իրաքը փոքր, բայց հպարտ երկիր է»։
  • «Մի երկրում, ուր մարդիկ ֆիզիկապես և հոգեպես առողջ չեն, թերի կրթված ու անգրագետ են, այդ երկիրը չի կարող հասնել քաղաքակրթության գագաթին»։
  • «Շատ բան կարելի է անել, բայց ոչ բոլորն են անմիջապես հաջողում ամեն ինչում»։
  • «Նրանք, ովքեր պայքարում են կոռուպցիայի դեմ, պետք է ինքնին մաքուր լինեն»։
  • «Հավանաբար ամեն ինչ երբեք հիանալի չի լինի, սակայն պետք է փորձել»։
  • «Բացարձակ վստահություն ստանալը շատ դժվար է անգամ ընտանիքում, սակայն դա ավելի դժվար է միջազգային մակարդակում»։
  • «Երջանիկ սերը պետք է փոխադարձ լինի»։
  • «Նա, ով չի կարոտում Սովետական Միությունն, անսիրտ է, իսկ նա, ով ցանկանում է ետ բերել այն, անխելք է»։

 

03.05.2019

Ոգեշնչում