Թոմաս Էդիսոնի ամենաոգեշնչող ու զորեղ մտքերը

Թոմաս Էդիսոնն աշխարհի ամենահայտնի ամերիկացի գյուտարարներից մեկն է, նա հայտնագործել է էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։ Եկեք ծանոթանանք նաև նրա ոգեշնչող և զորեղ մտքերին։

«Մեր ամենամեծ թուլությունը հանձնվելու մեջ է։ Հաջողության հասնելու միակ ուղին ևս մեկ անգամ փորձելն է»։

«Ես սկսում եմ այնտեղից, որտեղից հեռացել է վերջին մարդը»։

«Զուտ այն պատճառով, որ ամեն ինչ քո պլանավորածի նման չի գնում, չի նշանակում, որ անիմաստ է»։

«Եթե անեինք այն ամենն, ինչ ի վիճակի ենք, իսկապես կապշեցնեինք ինքներս մեզ»։

«Շատերը բաց են թողնում հնարավորությունը, որովհետև այն ամբողջությամբ ծածկված է աշխատանքի հագուստով»։

«Կյանքում ինչ-որ բանի հասնելու համար կա երեք կարևոր պայման՝ շատ աշխատանք, հաստատակամություն և առողջ բանականություն»։

«Հանճարը բաղկացած է մեկ տոկոս ոգեշնչումից և իննսունինը տոկոս քրտինքից»։

«Ձախողակները հիմնականում այն մարդիկ են, որոնք չեն գիտակցել, թե որքան մոտ էր հաղթանակը, երբ իրենք հանձնվեցին»։

«Ամեն ինչ հասնում է նրան, ով սպասելիս քրտնում է»։

«Քո արժեքն այն է, ինչ կաս, այլ ոչ թե այն, ինչ ունես»։

«Ես ոչինչ պատահական չեմ արել, ոչ էլ իմ հայտնագործություններն են պատահական, դրանք աշխատանքի արդյունք են»։

«Ես չեմ ձախողել, ես պարզապես փորձել եմ 10,000 եղանակով, որոնք չեն աշխատել»։

«Հրաշալի գաղափար ունենալու համար նրանցից պետք է շատ ունենալ»։

«Ավելի լավ անելու եղանակ կա, գտիր այն»։

«Այն, ինչ կաս, կերևա նրանում, թե ինչ ես դու անում»։

15.07.2019

Ոգեշնչում, Կենսակերպ