Էլեկտրոնային գրքեր. որո՞նք են առավելությունները և թերությունները

Էլեկտրոնային ընթերցման սարքերը փորձում են փոխարինել ֆիզիկական գրքերին։ Շատ գրքամոլներ, ուսանողներ և ընթերցասեր մարդիկ չեն կողմորոշվում՝ արդյո՞ք արժե ունենալ այն, թե ոչ։ Դե ինչ, տեսնենք, թե որոնք են նրանց առավելությունները և թերությունները։

Առավելություններ

 

էլ. գրքերը փրկում են ծառերը

Էլեկտրոնային գիրք գնելու ամենադրական պատճառներից մեկն այն է, որ նրանց շնորհիվ մենք չենք վնասում բնությունը և չենք կտրում ծառեր։

 

Էլ. գրքերը որոնելու գործառույթ ունեն

Հաճախ պատահում է, որ կարդալիս խառնում ես հերոսների անունները և ցանկանում ես վերհիշել, թե ում մասին է խոսքը։ Էլեկտրոնային գրքերը տալիս են այդ հնարավորությունը։

 

Էլ. գրքերը պարունակում են գրադարան

Ունենալով մեկ փոքր սարք՝ դուք ունենում եք մի ամբողջ գրադարան։ Կարող եք ունենալ այնքան գիրք, որքան ցանկանում եք՝ առանց ստիպված լինելու ծանր գրքերը տանել ձեզ հետ։

 

Էլ. գրքեր կարող եք կարդալ մթության մեջ

Շատերի համար դա մեծ առավելություն է։ Դուք ստիպված չեք լինի քնելուց առաջ վառ թողնել լույսը կամ թաքնվել վերմակի տակ՝ չխանգարելով սենյակում գտնվողներին։

 

Կարող եք փոխել տառաչափը

Եթե մտածում եք, որ ձեր աչքերը կհոգնեն, ապա իմացեք, որ տառաչափը կարող է հարմարեցվել ձեր տեսողությանը։

 

Կարող եք նշումներ կատարել

Էլ. գրքերում հնարավոր է կատարել նշումներ, որոնք հետո կարող եք ջնջել։

 

Կարող եք հետևել հղումներին

Հաճախ էլ. գրքերում կարող են հղումներ լինել, որոնց հետևելը շատ հեշտ է։

 

Գրքերի հասանելիություն

Էլ. գիրքը թույլ է տալիս բեռնել ցանկալի գիրքը րոպեների ընթացքում՝ առանց տնից դուրս գալու ու գրախանութ գնալու։

 

Թերություններ

 

Էկրանի առկայություն

Ողջ օրը համակարգչի առաջ նստելուց հետո էլ. գրքերը կարող են փոքր-ինչ լարել ձեր տեսողությունը, սակայն նրանք այնքան էլ հոգնեցնող չեն, քանի որ էկրանը նմանեցված է թղթի։

 

Գիրքը զգալու բացակայություն

Էլ. գրքերը թույլ չեն տալիս զգալ գիրքը թերթելու և այն ձեռքում պահելու բավականությունը։ Սակայն, եթե դրանք ձեզ համար կարևոր չեն, ապա հանգիստ կարող եք օգտվել նրանցից։

 

Ֆայլերը կորցնելու հավանականություն

Թեև հնարավոր է պատահաբար ջնջեք առկա ֆայլերը, դա այնքան էլ մեծ թերություն չէ։ Դրանք կարելի է նորից բեռնել, նույն հաջողությամբ կարող եք կորցնել նաև գիրքը։

 

Դժվար է կարդալ արևի տակ

Շատերն են սիրում ընթերցել դրսում հաճելի եղանակին։ Սակայն էլ. գրքերի էկրանը մթնում է արևի տակ և լավ ցույց չի տալիս։

 

Մարտկոցի առկայություն

Նման գրքերն աշխատում են մարտկոցով, որը պարբերաբար պետք է լիցքավորել։

 

Լիցենզիայի խնդիր

Հաճախ էլ. գրքեր բեռնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ պետք է թույլտվություն ունենալ, իսկ սովորական գրքերը կարող են առանց որևէ խնդրի փոխանցվել միմյանց։

 

Դե ինչ, տեսնելով էլ. գրքերի առավելություններն ու թերությունները, ավելի հեշտ կլինի կողմնորոշվել գնել, թե ոչ։ Պարզապես պետք է հաշվի առնեք, թե որ կետերն են ձեզ համար կարևոր և որոնք ոչ այնքան։

10.04.2019

Ինչպե՞ս, Խորհուրդներ