Էլեկտրական մեքենաները կեղծ աղմուկ կարձակեն

Եվրամիությունում վաճառվող բոլոր էլեկտրական մեքենաները որոշ պայմաններում արհեստական աղմուկ կարձակեն։ Այսօրվանից ներկայացված հիբրիդային և էլեկտրական մեքենաները կունենան Ակուստիկ տագնապային ազդանշանային համակարգեր, իսկ արդեն գոյություն ունեցող մոդելներում դրանք կտեղադրվեն մինչև 2021թ. հուլիսը։ 

Էլեկտրական մեքենաները քիչ աղմուկ են անում, սակայն դա կարող է վտանգավոր լինել հատկապես կույրերի կամ վատ տեսնողների համար։ Ըստ ուսումնաիրության՝ նման մեքենաները 40 տոկոսով ավելի մեծ հավանականություն ունեն վթարի մեջ լինելու։ 

 

Տեղադրվող աղմուկը նման է լինելու այրման շարժիչի ձայնին, որը կարձակվի, երբ մեքենան ընթանա 12 մղոն/ժամ արագությունից քիչ կամ շրջադարձ կատարի։ 

Նույն օրենքը հաջորդ տարվա սեպտեմբերից կտարածվի նաև ԱՄՆ-ում, սակայն 18.6 մղոն/ժամ արագության հմար։

 

 

01.07.2019

Լուրեր