Զարմանալի փաստեր Ալբերտ Էյնշտեյնի մասին, որոնք քչերը գիտեն

Ժամանակակից ֆիզիկայի հայր գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնին ճանաչում են գրեթե բոլորը։ Եկեք բացահայտենք մի քանի հետաքրքիր փաստ և ավելին իմանանք նրա մասին։

  1. Էյնշտեյնը ծնվել է տձև գլխով, որը շատերին վախեցրել է։ Սակայն, ժամանակի ընթացքում, գլխի ձևն ուղղվել է։
  2. Էյնշտեյնը խոսել է երեք տարեկանից, և անգամ գոյություն ունի «Էյնշտեյնի սինդրոմ»՝ նկարագրելու հանճարեղ մարդկանց, որոնց խոսքն ուշանում է։
  3. Էյնշտեյնին ոգեշնչել է հինգ տարեկանում հոր ցույց տված կողմնացույցը։ Նրանք հետաքրքրում էր, թե ինչն է ստիպում սլաքին մնալ նույն դիրքում։
  4. Էյնշտեյնը սկզբում չի սիրել ջութակ նվագել, մինչև չի լսել Մոցարտի գործերը։ Դրանից հետո նա նվագել է մինչև կյանքի վերջին մի քանի տարին։
  1. 1952թ.-ին Էյնշտեյնին առաջարկել են դառնալ Իսրայելի նախագահ, բայց նա մերժել է առաջարկը՝ պատասխանելով, որ չունի մարդկանց հետ շփվելու բավարար հմտություն և փորձ։
  2. Էյնշտեյնի հոբբիներից մեկն է եղել նավարկելը։
  3. Էյնշտեյնը չէր սիրում նասկի հագնել և դրանք համարում էր գլխացավանք, քանի որ նասկիները ծակվում են։ 
  4. Նա շատ էր սիրում ծխել։ Էյնշտեյնը կարծում էր, որ ծխամորճը նպաստում է առողջ դատողությանը։
  5. «Ալբերտ Էյնշտեյնը» «տասը ազնվագույն ուղեղ»-ի տառադարձումն է։
  6. Էյնշտեյնից ինը տարի է պահանջվել աշխատանք գտնելու համար։ Չնայած գիտելիքներին՝ նրա դասախոսներից ոչ ոք նրան խորհուրդ չէր տալիս որպես մասնագետ։
  7. Բաժանվելիս նա իր կնոջն առաջարկել է իր Նոբելյան մրցանակը։
  8. Էյնշտեյնի դիահերձումն իրականացնող Թոմաս Հարվին գողացել է նրա ուղեղ առանց թույլտվության։Դրանից հետո նա կորցրել է իր աշխատանքն ու բժշկական լիցենզիան։

 

04.07.2019

Փաստեր