Երևանում կստեղծվի 6000 նոր աշխատատեղ

Երևանը կունենա Ինովացիայի և տեխնոլոգիաների առաջին տարածաշրջանային պարկը, որը կստեղծի շուրջ 6000 նոր աշխատատեղ։ Այն իր մասշտաբով առաջինը կլինի ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում՝ ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ ֆինանսական, առողջապահական, ռազմական, գյուղատնտեսական և այլն։

Պարկում կներկայացվեն ստարթափեր և վենչուրային ֆոնդեր, ինչպես նաև կներդրվեն «ինկուբացիոն» և «աքսելերացիոն» ծրագրեր։

Ծրագրի գաղափարը պատկանում է «Գալաքսի» ընկերությունների խմբին՝ հայկական ՏՏ համայնքի հետ համագործակցությամբ։ 

 

29.01.2019

Ինովացիա, ՏՏ , Հայաստան