Գիտնականներն ահազանգում են 5G-ի վնասների մասին

Աշխարհի շուրջ 180 գիտնական 40 երկրներից զգուշացնում է 5G-ի վնասների մասին։ Եվրոպայի խորհրդի 1815 բանաձևը հայտնում է, որ 5G-ն շատ վնասակար հետևանքներ կունենա մեր առողջության վրա, քանի որ մեծապես կուժեղանա ռադիո հաճախության էլէկտրամագնիսական դաշտի ազդեցությունը։ Այն վտանգավոր է մարդկանց և շրջակա միջավայրի համար։

«5G քաղցկեղն» իսկապես մտահոգիչ է, օրինակ, Բյուսելում ու Ժնևում 5G-ն առհասարակ արգելված է՝ նման նկատառումներից ելնելով։ Այն 20-ից 30 անգամ ավելի արագ է, քան 4G-ն, սակայն այդ արագությունը նաև իր հերթին ճակատագրական կարող է լինել։

 

Այնուամենայնիվ, այս ամենը միայն կհաստատվի այն դեպքում, երբ իրապես հնարավոր լինի փորձարկել 5G-ն, իսկ դա հնարավոր է միայն նրա թողարկումից և կիրառումից հետո։

 

Կարո՞ղ  է 5G-ն քաղցկեղ առաջացնել

 

Ինչպե՞ս շատ գիտնականներ բազմիցս ասել են՝ միկրոալիքային վառարանները վնասակար ու քաղցկեղածին հետևանքներ ունեն իրենց էլեկտրամագնիսական ճառագայթման պատճառով։ Շատերն էլ կարծում են, որ այդ ալիքները մուտացիոն հատկություն ունեն և կարող են փոխել մեր ԴՆԹ-ի կառուցվածքը։

Նրանք 5G-ի առկայությունը համեմատում են ամբողջ կյանքում բաց դռնով միացրած միկրոալիքային վառարանի հետ, ինչն արդեն խոսում է նրա քաղցկեղածին ազդեցության մասին։

Իսկ ինչ վերաբերում է 5G աշտարկներին, ապա նրանք պարզապես մահացու են իրենց ճառագայթման աստիճանով։

5G-ից առաջացող ճառագայթումը կարող է բերել այնպիսի հետևանքների, ինչպիսք են սրտխառնոցը, այտուցը, մազաթափությունը, ախորժակի պակասը, հոգնածությունը, խորը դեպրեսիան, օրգաններ վնասվածքները և անգամ մահը։

Այս ամենից հեռու մնալու համար պետք է առողջ սնվել, սահմանափակել գադջեթներից օգտվելու ժամանակը, խուսափել 5G աշտարակներին մոտ գտնվելուց և խորհրդակցել բժշկի հետ։

24.06.2019

Լուրեր