Բիլ Գեյթսն ընդունել է իր ամենամեծ սխալը

windows phone

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը վերջերս հայտարարել է, որ շատ է ափսոսում, որ չի արել այն, ինչ արել է Google-ը։ Մասնավորապես՝ խոսքը Android-ը ստեղծելու մասին է, որը 400 միլիարդ դոլար եկամուտ է բերել։ Նա դա համարում է իր կողմից թույլ տված ամենամեծ սխալը։

Ինչպես գիտենք՝ Microsoft-ի Windows օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններն էապես ձախողել են շուկայում։ Դա հիմնականում պայմանավորված էր համակարգի թերի app store-ով։

 

24.06.2019

Լուրեր, Բիլ Գեյթս