Բիլ Գեյթսի ոգեշնչող մեջբերումները հաջողության հասնելու մասին

Բիլ Գեյթսի մասին մենք արդեն խոսել ենք, նա Microsoft-ի հիմնադիրն է և աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը։ Նա շատ է հանդես եկել ոգեշնչող ճառերով և հաջողության հասնելու որոշ գաղտնիքներով։ Ահա նրա մեջբերումներից մի քանիսը։

  • «Քեզ ոչ ոքի հետ մի համեմատիր, դրանով դու վիրավորում ես ինքդ քեզ»։
  • «Ես միշտ բարդ գործը հանձնարարում եմ ծույլ մարդուն. նա գիտի դա անելու հեշտ ձևը»։
  • «Հաջողությունը զզվելի ուսուցիչ է։ Այն խելացիներին ստիպում է մտածել, որ իրենք անպարտելի են»։
  • «Եթե աղքատ ես ծնվել, դա քո մեղքը չէ, բայց եթե աղքատ մեռնես, դա կլինի քո սխալը»։
  • «Կյանքն անարդար է, հարմարվիր դրան»։
  • «Հիանալի է տոնել հաջողությունը, բայց ավելի կարևոր է դասեր քաղել ձախողումներից»։
  • «Ամենալավ բարեգործները նրանք են, ովքեր մեծ զոհողությունների են գնում»։
  •  «Կարծում եմ, որ եթե մարդկանց ցույց տաս խնդիրները և ցույց տաս լուծումները, նրանք կսկսեն գործել»։
  • «Ժառանգությունը հիմարություն է, ես չեմ ցանկանում ժառանգություն»։
  • «Ինչպես իմ ընկեր Ուարեն Բաֆեթը, ես երջանիկ եմ անել այն, ինչ սիրում եմ»։
  • «Եթե մարդիկ հավատում են ինչ-որ բանի, ապա այն իրական է»։
  • «Եթե երկիրն ունի բավական հմտություն և ինքնավստահություն դեմ դուրս գալ մեծագույն խնդիրների, դա այլ երկրների մոտ ցանկություն է առաջացնում լինել դրա մի մասը»։

07.03.2019

Խորհուրդներ, Ոգեշնչում