Բացահայտենք Սոֆյա ռոբոտին։ Մի քանի փաստ նրա մասին

Արհեստական բանականությունն արդեն բավական մեծ առաջըթաց է գրանցել, և Սաուդյան Արաբիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը ռոբոտին տվել է քաղաքացիություն։ Դե ինչ, եկեք տեսնենք, թե ո՞վ է Սոֆյան և ինչո՞վ է այն զարմացրել միլիոնավոր մարդկանց։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ նրա մասին։

 

  • Սոֆյան պատահական ռոբոտ չէ, այն մոդելավորված է Օդրի Հեփբերնի արտաքինի նմանությամբ։
  • Ռոբոտը ստեղծվել է Դեյվիդ Հենսոնի կողմից, ով «Հենսոն» ռոբոտիկայի հիմնադիրն է։ Նա հյումանոիդ ռոբոտների ստեղծման մեծ համբավ ունի։
  • Սոֆյան հայտնի է իր տված հարցազրույցներով։ Նա անգամ երգել է համերգին և հայտնվել Elle ամսագրի շապիկին։
  • Նա հետաքրքրված է բիզնեսով և դեմ առ դեմ հանդիպել է բանկային, մեդիա և այլ ոլորտների հայնի դեմքերի հետ, այդ թվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
  • Նա ավելի շատ իրավունքներ ունի, քան Սաուդյան Արաբիայի կանայք՝ նա չունի տղամարդ թիկնապահ և չի կրում աբայա։
  • Նա մի անգամ ասել է, որ ինքը կկործանի մարդկանց, երբ իրեն ստեղծողը հարցրել է. «Ցանկանու՞մ ես կործանել մարդկանց...խնդրում եմ ասա, որ ոչ»։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում։

11.02.2019

Սոֆյա , Ռոբոտ