Արդյո՞ք արժե արտաքին գովազդը փոխարինել արտաքին թվային գովազդով

Անկախ նրանից, թե ինչպես եք գովազդում Ձեր բրենդը, գովազդը մնում է նրա մասին մարդկանց իրազեկելու կարևոր գործոնը։ Խոշոր տեխնոլոգիական զարգացման այս ժամանակաշրջանում դժվար է ընտրել գովազդի ամենաարդյունավետ և օգտակար տարբերակը։ Եկեք խոսենք այն մասին, թե արդյոք արժե՞ արտաքին գովազդից անցում կատարել արտաքին թվային գովազդի, թե՞ ոչ։

Արտաքին գովազդն այն գովազդն է, որը գտնվում է հանրային վայրերում։ Արտաքին գովազդ են համարվում գովազդային վահանակների և պաստառների վրա ցուցադրվող գովազդը փողոցներում, մայրուղիներում և այլն։ Իսկ արտաքին թվային գովազդը դինամիկ և կրեատիվ, ներգրավող և ինտերակտիվ գովազդն է, որը հիմնականում էկրանին ցուցացրվում է դրսում, առևտրի կենտրոններում, կինոթատրոններում, մարզասրահներում և այլն։
 


 

Հարցին պատասխանելուց առաջ կարևոր է հիշել, որ ընկերությունների միջև մրցակցությունը գնալով սրվում է, իսկ ստեղծարարությունը՝ գնալով կարևորվում։ Այս առումով արտաքին էկրաններն առաջարկում են շատ ավելին՝ Ձեր ուղերձը հստակ և նորարար եղանակով ներկայացնելու համար։ Այն ոչ միայն վիզուալ կերպով ավելի նորարար է, այլև մեծ մարտահրավեր է արտաքին գովազդի համար։  Ըստ PwC-ի՝ թվային գովազդից ստացվող եկամուտը կգերազանցի ավանդական ծախսերի չափը՝  2020թ.-ից սկսած ամեն չորս տարի աճելով 15%-ով։ Ուստի արժե մտածել այս ուղղությամբ և ընտրել գովազդելու ճիշտ եղանակ։


 

Դժվար չէ գիտակցել  նաև, որ արտաքին թվային գովազդը քայլում է ժամանակակից տեխնոլոգիաներին զուգահեռ։ Այն հնարավորություն ունի ինտեգրվելու բջջային և այլ սարքերի և հարթակների հետ՝ թույլ տալով ունենալ ավելի թիրախավորված և հեշտությամբ հետևելի գովազդներ։ Արտաքին թվային գովազդը հետևում է մարդկանց ամենուրեք և դառնում նրանց կյանքի մի մասը։ Ձեր բջջայինից մինչև սրճարաններ, առևտրի կենտրոններ, ռեստորաններ և այլն, թվային գովազդները Ձեզ հետ են՝ օգնելով Ձեզ կայացնել գնումներ կատարելու որոշումներ և լինել տեղեկացված։ Շատ հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Hivestack-ը, Vistar Media-ն, PlaceIQ-ն, Measurence-ը, Quividi-ն և այլն արդեն զգալիորեն նկատել են թվային գովազդի դրական ազդեցություններն իրենց բիզնեսի վրա։


 

Արտաքին թվային գովազդները նաև սմարթ քաղաքների մեծ մասն են կազմում, ինչը գնալով դառնում է համաշխարհային երևույթ։ Պատկերացնու՞մ եք, թե որքան ներգրավող կլինի էկրանին ցուցադրվող ինտերակտիվ գովազդը տեղին բովանդակությամբ և որքան այն կնպաստի Ձեր եկամուտների աճին։ Ըստ Outsmart/UK-ի՝ արտաքին թվային գովազդը բերում է եկամտի 45%-ը և պարզ է դառնում, որ գովազդների թվայնացումը թրենդ է դառնում գովազդատուների շրջանում։ 

Արտաքին թվային գովազդը սկիզբ է դրվել HD, OLED և LED էկրանների միջոցով, սակայն այժմ մեծ տարածում են գտնում սենսորային էկրաններով գովազդները, որոնք անգամ ավելի ներգրավող են։ 
 


Մեկ այլ պատճառ, որի համար արժե անցում կատարել արտաքին թվային գովազդին, նրա՝ լսարանը ճանաչելու և զգալու կարողությունն է, օրինակ, սեռ, տարիք և այլն։ Այն օգնում է ցուցադրել տեղին գովազդ և զգալ գովազդի բովանդակությունը՝ կախված նրանից, թե ում է այն ցուցադրվում։ Ըստ Online Testing Exchange-ի՝ թվային էկրաններն ավելի հեշտ են ընկալվում, քան սովորական պաստառները։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ գովազդը ոչ թե ձանձրալի է, այլ միևնույն ժամանակ օգտակար և հետաքրքիր։

Հաշվի առնելով արտաքին թվային գովազդի բոլոր առավելությունները՝ հեշտ է եզրակացնել, որ Դուք և Ձեր բրենդը պետք քայլեք ժամանակին համընթաց՝ օգտագործելով ճիշտ գովազդային միջոցներ։ Եվ նորագույն տեխնոլոգիական զարգացման շրջանում արտաքին գովազդի այս ուղին համարվում է լավագույնը։

 

Միացեք Ադվելիթին հիմա։

19.12.2019

Նորություններ