Աշխարհի ամենահարուստ մարդ Ջեֆ Բեզոսի մեջբերումները հաջողության մասին

Աշխարհի ամենահարուստ մարդ և Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի մասին փաստեր արդեն ներկայացնրել ենք։ Իսկ այժմ ներկայացնում ենք հաջողության մասին նրա մեջբերումները, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը և կոգեշնչեն ձեզ։ Եվ այսպես։

  • «Քո սահմանագիծն իմ հնարավորությունն է»։
  • «Եթե որոշես, որ անելու ես միայն այն բաները, որոնք հաջողություն կունենան, դու շատ հնարավորություններ կթողնես սեղանին դրված»։
  • «Կյանքը շատ կարճ է ոչ օգտակար մարդկանց հետ շփվելու համար»։
  • «Մարդիկ, որոնք ճիշտ են, այն մարդիկ են, որոնք հաճախ են փոխում իրենց կարծիքը»։
  • «Ինձ մոտիվացնող բանը շատ պարզ բան է։ Ինձ վստահող մարդկանց հետ հեշտ է մոտիվացված լինել»։
  • «Մարդկանց ամենամեծ սխալներից մեկն այն է, որ իրենք հետաքրքրություններ են պարտադրում իրենց։ Դուք չեք ընտրում ձեր տարերքը, այլ նա է ընտրում ձեզ»։
  • «Խելացիությունը պարգև է, իսկ բարությունը՝ ընտրություն»։
  • «Բրենդն ընկերության համար նույնն է, ինչ համբավը մարդու համար։ Դուք համբավ եք ձեռք բերում բարդ բաները լավ անելով»։
  • «Բիզնեսի ամենատարածված հարցն է «ինչու՞»-ն, սակայն կա դրան հավասար մեկ այլ պատասխան՝ «իսկ ինչու՞ ոչ»։
  • «Ընկերությունը չպետք է կախվածություն ունենա փայլից, քանի որ փայլը երկար չի պահպանվում»։
  • «Դուք չեք ցանկանում քննարկել պարզ բաների գինը, որոնք գնում եք ամեն օր»։
  • «Երբ դուք ինչ-որ լավ բան եք անում, հաճախորդներն այդ մասին պատմում են միմյանց։ Խոսքի ուժը շատ մեծ է»։
  • «Ուսումնասիրեք հաճախորդներին, այլ ոչ թե մրցակիցներին»։
  • «Էքսպերիմենտ չէ այն, ինչը գիտեք, որ հաջողություն կունենա»։
  • «Դու պետք է պատրաստ լինես, որ քեզ սխալ կհասկանան, եթե պատրաստվում ես հանդես գալ նորարարությամբ»։
  • «Եթե դու համառ չես, դու շուտ կհանձնվես էքսպերիմենտներին, իսկ եթե դու ճկուն չես, դու գլուխդ պատին դեմ կտաս և չես տեսնի որևէ լուծում, որը կօգնի քո խնդրին»։
  • «Մենք չենք կարող լինել գոյատևման ռեժիմում, մենք պետք է լինենք աճի ռեժիմում»։
  • «Այն ինչ պետք է մենք սովորենք ապագայում հետևյալն է. երբ է կյանքը փոխվում մեր շուրջը և երբ է այն փոխվում մեր դեմ, դու պետք է պատկերացնես, թե ինչ է պետք անել, քանի որ բողոքելը ռազմավարություն չէ»։
  • «Եթե չես կարող դիմանալ քննադատությանն, ապա մի արա ոչ մի նոր ու հետաքրքիր բան»։
  • «Փակ տուփից դուրս գալու միակ եղանակը ելքի ուղի հնարելն է»։
  • «Շատ աշխատիր, զվարճացիր, կերտիր պատմություն»։
  • «Ես գիտեի, որ եթե ձախողեմ, ես չեմ փոշմանի, բայց նաև գիտեի, որ միակ բանը, որի համար կփոշմանեի, չփորձելն է»։
  • «Եթե դու չես հասկանում քո բիզնեսի նրբությունները, դու կձախողես»։
  • «Դու ծու՞յլ ես, թե՞ պարզապես անմրցունակ»։

18.04.2019

Ոգեշնչում