Անվճար հավելվածներ, որոնք կօգնեն մարզել ուղեղը

Ցանկանու՞մ եք տարբեր խաղերի ու մարզանքների միջոցով մարզել ձեր ուղեղը, բարելավել կենտրոնացումը, հիշողությունը և այլն։ Այս հավելվածները հենց ձեզ համար են։

 

Elevate - free

 

Elevate-ն ուղեղը մարզելու հավելված է՝ նախատեսված ուշադրությունը, խոսելու ու մաթեմատիկայի հմտությունները բարելավելու, ինչպես նաև հիշողությունը մարզելու համար։

Այստեղ կա շուրջ 40 խաղ։

iOS

Android

 

Lumosity

 

Բավական ճանաչված հավելված է, որն օգտագործվում է շուրջ 90 միլիոն մարդու կողմից։

Հավելվածը բեռնելուց հետո կանցնեք փոքրիկ թեստ՝ ձեր բազային միավորը ստանալու համար։

Այստեղ կան տարբեր խաղեր, գլուխկոտրուկներ, հիշողության խաղեր, խնդիրներ, տրամաբանական խաղեր և այլն։

iOS

Android

 

Peak 

Այս հավելվածում առկա է շուրջ 40  խաղ, որոնք ծրագրավորվել են նյարդաբանների կողմից։ Եվս նախատեսված է հիշողությունը, ուշադրությունը, ստեղծարարությունը զարգացնելու համար։

Այստեղ առկա է նաև «անձնական մարզիչ», որը կօգնի ձեզ կողմնորոշվել, թե ինչ պետք է անեք։

iOS

Android

 

Memorado Brain Training

 

Այս հավելվածում առկա է շուրջ 24 խաղ 720 փուլերով և պատրաստ են մարզել ձեր ուղեղը։

iOS

Android

23.04.2019

Հավելվածներ