Անվճար հավելվածներ, որոնք կօգնեն հետևել ձեր երջանկությանը

Երբևէ մտածե՞լ եք, որ սմարթֆոնները կարող են օգտագործվել ձեր երջանկությանը հետևելու համար։ Շատերն արդեն մտածել ու ստեղծել են նման հավելվածներ։ Ահա մի քանի անվճար տարբերակ։

 

Track Your Happiness

Սա հավելված է մշակված Հարվարդի համալսարանի կողմից։ Այն օրվա ընթացքում ուղարկում է ձեզ հարցեր այն մասին, թե ինչով եք զբաղվում և ինչպես եք ձեզ զգում այդ պահին։ Յուրաքանչյուր 50 պատասխանից հետո այն կորոշի, թե որքանով եք դուք երջանիկ։ Սակայն այս հավելվածը հասանելի է միայն iOS-ի համար, իսկ Andoid-ի համար մենք կներկայացնենք այլ հավելվածներ։

 

SuperBetter

Սա անվճար հավելված է նախատեսված երկու օպերացիոն համակարգի համար։ Հավելվածում կան տարբեր գործողություններ, որոնք կօգնեն հաղթահարել լարվածությունը, դեպրեսիան և կդարձնեն ձեզ ավելի երջանիկ։

Այն խաղի նման է, դուք ստանալու եք միավորներ և այլն։ Յուրաքանչյուր քայլ՝ սկսած ջուր խմելուց մինչև քայլելը, համարվում է քայլ դեպի երջանկություն։

 

Daylio

Սա ավելի պարզ հավելված է նախատեսված iOS-ի և Android-ի համար։ Այստեղ երջանկությանը կարող եք հետևել էմոջիների տեսքով, օրացույցներով և ձեր սովորույթների մասին վիճակագրությամբ։

 

Չմոռանաք անցնել հղումներով։

14.03.2019

Խորհուրդներ, Հավելվածներ