Անգլերեն սովորելու լավագույն անվճար հավելվածները

Լեզուներ սովորելը մեր ժամանակներում ավելի է հեշտացել՝ շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների։ Եկեք օգտվենք այդ առավելությունից և տարատեսակ հավելվածների միջոցով սովորենք անգլերեն ինքնուրույն, հեշտ ու արագ։

 

Duolingo - Learn Languages for Free

 

Ամենատարածված հավելվածներից է։ Օրական քսան րոպե տրամադրելով` կարող եք մեծ առաջընթաց ունենալ։ Դասընթացը հարմարեցված է սովորողի ունակություններին և կարողություններին։

 

Learn Languages busuu

 

Լեզվաբանների կողմից նախագծված այս հավելվածը համատեղում է մարդկային շփումն ու արհեստական բանականությամբ ուսուցումը։ 

 

Improve English: Word Games

 

Հրաշալի հավելված է անծանոթ բառերը խաղերի, քարտերի միջոցով հեշտ սովորելու համար։ Հավելվածը կօգնի համատեղել ուսումն ու ժամանցը։

 

 

Learn English with Babbel

 

Այս հավելվածը հիանալի է հատկապես խոսակցական անգլերենի հմտությունները զարգացնելու համար։ Այն կենտրոնանում է բառապաշարի վրա։

 

Learn Languages: Rosetta Stone

 

Նույնպես շատ արդյունավետ հավելված է, որը հրաշալի է հատկապես սկսնակների համար։

 

Կարող ենք ասել, որ այս հավելվածներից լավագույնը Duolingo-ն է, կարող եք բեռնել և սկսել անգլերեն սովորել հենց այսօրվանից։

03.07.2019

Հավելվածներ, Խորհուրդներ, Անգլերեն