Այս կայքը սելֆիներից ստանում է դասական ոճի դիմանկարներ

 

Արդեն տեսել եք, թե ինչ տեսք ունեք տարեց ժամանա՞կ, դե իսկ հիմա եկեք փորձենք, թե ինչպես կարելի է սեփական դեմքը վերածել արվեստի գործի և ստանալ գեղեցիկ դասական դիմանկարներ։ Կայքը, որը կօգնի ձեզ այդ հարցում կոչվում է aiportraits.com։

Այն աշխատում է արհեստական բանականությամբ և ունի 45,000 դասական դիմանկարներից կազմված բազա։

 

 

Ծրագիրը ստեղծում է օրիգինալ դիմանկար, այլ ոչ թե պատճենում հինը։ Կախված սելֆիից՝ այն որոշում է նաև դիմանկարի ոճը։ 

 

Հեղինակները պդնում են, որ ծրագիրն ապահով է և չի օգտագործում օգտատիրոջ ոչ մի անձնական տվյալ, իսկ նկարներն անմիջապես ջնջվում են։ Դե ինչ, բեռնեք ձեր նկարը և դուք էլ փորձեք։

23.07.2019

Հավելվածներ, Կայքեր