Այսօր Ստիվ Ջոբսի ծննդյան օրն է. 10 հետաքրքիր փաստ նրա մասին

Ստիվ Ջոբսը՝ Apple ընկերության հիմնադիրն ու տնօրենը, ծնվել է 1955թ. փետրվարի 24-ին։ Նա այսօր կդառնար 64 տարեկան։ Այդ առիթով առանձնացրել ենք 10 հետաքրքիր փաստ նրա մասին։

 

Նա որդեգրված էր

Նրա կենսաբանական ծնողները 23 տարեկան էին, երբ ծնվեց Ստիվը։ Նրանք կարծում էին, որ այդ տարիքում ամուսնանալն ու երեխա ունենալը տարօրինակ է և նրան տվեցին որդեգրող ծնողներին՝ Փոլին և Կլարային։ Նրանք մեծացրին Ջոբսին այն խոստմամբ, որ նա անպայման պետք է քոլեջ հաճախի։

 

Նրան ծաղրում էին

Վեցերորդ դասարանում Ջոբսին ծաղրում էին տարօրինակ լինելու համար։ Դա պատճառ հանդիսացավ, որ Ջոբսը պայման դնի ծնողների առաջ՝ տեղափոխվել կամ դուրս գալ դպրոցից։ Եվ նրանք տեղափոխվեցին Կալիֆոռնիա, ուր հիմնադրվեց Apple-ը։

 

Նա զեն բուդիստ էր

1974-ին Ջոբսը յոթ ամսով գնաց Հնդկաստան՝ հոգևոր լուսավորություն գտնելու։ Նա հաճախ էր մեդիտացիա անում, նաև սիրում էր բոբիկ քայլել։

 

Նա դուրս է մնացել քոլեջից

Ջոբսն ավարտել է Homestead ավագ դպրոցը, սակայն դուրս է մնացել Reed քոլեջից, քանի որ չէր ցանկանում ծախսել ծնողների տված գումարը։ Սական նա հաճախել է գեղագրության դասերի, ինչն էլ ազդեցություն է ունեցել Apple սարքերի տառատեսակների ստեղծման վրա։

 

Նա փորձել է հոգեմետ դեղեր

Ջոբսն ասել է, որ դրանք իր կյանքում շատ կարևոր դեր ունեին և օգնում էին մտածել այլ կերպ։

 

Նա Forbes-ի ցուցակ ընդգրկված ամենաերիտասարդ մարդկանցից է

2010 թ. Ջոբսը Forbes-ի ցուցակում ամենաազդեցիկ մարդկանցից 17-րդն էր, 2011-ին՝ 400 ամենահարուստ մարդկանցից 39-րդը, իսկ 2011-ին միլիարդատերերից 110-րդը։

 

‘Apple’- անունը եկել է իր կենսակերպից

Ջոբսը շատ էր սիրում մրգեր ու բանջարեղեն և հաճախ էր այցելում օրգանական ֆերմաներ՝ մրգեր հավաքելու։ Նրա մտքում ծագել է ընկերությունը «խնձոր» անվանելու գաղափարը։

 

Նա չի ճանաչել հայրությունը

Անգամ ԴՆԹ թեստից հետո, երբ պարզվել է, որ ինքը Լիզա անունով դուստր ունի, նա չի ցանկացել ճանաչել հայրությունը՝ պնդելով որ ինքն անպտուղ է։  Սակայն Ջոբսն Apple Lisa համակարգիչն անվանել է դստեր պատվին։
 

 

Նա  Google-ին ստիպել է փոխել ‘O’-ի դեղին երանգը

Ջոբսն իր մոտ է կանչել ընկերության փոխտնօրենին՝ Վիկ Գունդոտրային, և ասել, որ ‘O’ տառի դեղին երանգը սխալ է ընտրված։ Նա իսկապես ուշադիր էր մանրուքներին։

 

Նա թաղվել է անանուն գերեզմանափոսում

2003թ.-ին Ջոբսի մոտ ախտորոշվեց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Նա նախընտրում էր բուժման բնական մեթոդներ՝ բանջարեղեն, ասեղնաբուժություն և դեղաբույսեր, և հրաժարվում էր դեղերից։ Նա մահացել է իր տանը, իսկ վերջին բառերը եղել են "Oh wow. Oh wow. Oh wow"...

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։
 

24.02.2019

Փաստեր, Նորություններ, Steve Jobs