Ահա թե ինչպես կփոխվի Facebook-ը 2019-ին

 

Մարկ Ցուկերբերգը Facebook-ի F8 կոնֆերանսին խոսել է ապագայի Facebook-ի մասին և ներկայացրել որոշ մանրամասներ։

Նոր տարբերակը, որի կոդն ունի 'FB5' անունը, կունենա երբևէ տեղի ունեցած ամենամեծ փոփոխությունները։ Այն ավելի շատ կկենտրոնանա անվտանգության ու գաղտնիության վրա։

 

Նոր վեբ և մոբայլ դիզայն

 

Կայքի նոր տարբերակն ավելի քիչ տարածք կզբաղեցնի և արտաքնապես ավելի գրավիչ կլինի։

Մոբայլ տարբերակն արդեն հասանելի է։ Այն ավելի արագ է ու հարմար է և ամենակարևորը՝ անվտանգ։

Համակարգչային նոր տարբերակը հասանելի կլինի մի քանի ամսից, կունենա մոբայլի նույն դիզայնը և կբեռնվի ավելի արագ։

 

Խմբերի կառուցում

 

Նոր տարբերակում նաև ավելի հեշտ կլինի գտնել խմբեր և անդամագրվել դրանց։ Մարդկանց առաջարկվող խմբերը կլինեն առավել խելամիտ, իսկ նորությունների դաշտից այնտեղ լուրերով կիսվելն ավելի կհեշտանա։

Բացի այդ, Facebook Dating-ի համար հասանելի կլինի «գաղտնի երկրպագուներ» գործառույթը, որի մասին կարող եք կարդալ այստեղ։

Հասանելի կլինի նաև «հանդիպել նոր ընկերների» գործառույթը, որը նաև կաշխատի խմբերում։

01.05.2019

Կայքեր, Facebook