Ադրբեջանցի հաքերները կոտրել են ավելի քան 2000 ֆեյսբուքյան հաշիվ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյբուքյան էջում գրել է, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են ավելի քան 2000 ֆեյսբուքյան հաշիվ՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի հետ կապված։ Նա նաև նշել է, որ դեռ բոլոր հաշիվները չէ, որ կոտրված են, և հնարավոր է արագ փոխել գաղտնաբառը։

«Գտնելու համար Ctrl F սեղմեք և որոնեք ձեր լոգինը։ Մի մասինը հեռախոսների համարներ են։ Եթե նույն գաղտնաբառը այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք։ Հիմնականում կտեսնեք mail.ru օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք, պարզապես հիմնականում mail.ru է տարածված Հայաստանում և այդ մարդկանց են որսում։ Ու հասկանում եք, որ պետք է շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։ Եթե արդեն կոտրել են - ֆեյսբուքից դուրս եկած վիճակում մտեք https://facebook.com/hacked և փորձեք վերականգնվել»,-նշել է Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Տվյալները գտնվում են այստեղ։

29.05.2019

Լուրեր