Xiaomi Mi Mix Alpha սմարթֆոնը գրեթե ամբողջությամբ էկրան է

Xiaomi ընկերությունը ներկայացրել է Mi Mix Alpha սմարթֆոնը, որը գրեթե ամբողջությամբ պատված է էկրանով: Այն ունի Qualcomm Snapdragon 855 Plus պրոցեսոր, 12ԳԲ օպերատիվ և 512ԳԲ ներքին հիշողություն:

 Սմարթֆոնի մարտկոցը 4050 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 40Վտ արագ լիցքավորման տեխնոլոգիայով: 

 

Սմարթֆոնի տեսախցիկի տվյալներն են՝ 108ՄՊ, 20ՄՊ և 12ՄՊ, իսկ առջևի տեսախցիկ այն չունի։

 

 

Սմարթֆոնի մատնահետքի սկաները և դինամիկը ներդրված են էկրանի մեջ, իսկ պատյանը տիտանից է: Այն Չինաստանում վաճառվելու է մոտ 2800 ԱՄՆ դոլարով:

 

24.09.2019

Smartphones, Xiaomi