Xiaomi-ն պաշտոնապես թողարկել է Mi 9 սմարթֆոնը

Չինական Xiaomi ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր 3 հիմնական` 48ՄՊ կետայնությամբ և լազերային ավտոֆոկուսով գլխավոր, 12ՄՊ տելեֆոտո և 16ՄՊ ուլտրալայն 117 աստիճան անկյունով ու 4 սմ մակրո նկարահանման տեսախցիկով և 20Վտ անլար լիցքավորման հնարավորությամբ Mi 9 սմարթֆոնների շարքը։ Տեսախցիկներն ունեն արհեստական բանականություն, ինչպես նաև «լուսնի» ռեժիմ՝ մոլորակի բնական արբանյակն ավելի որակյալ նկարելու համար։ Դե իսկ սելֆի տեսախցիկն ունի 20ՄՊ կետայնություն։

Սմարթֆոնն աշխատում է Android 9.0 օպերացիոն համակարգով և Qualcomm Snapdragon 855 չիպով։ Հեռախոսում առկա է նաև Game Turbo ռեժիմ՝ օպտիմիզացնելու հեռախոսի հզորությունն ու էկրանը խաղ խաղալու ընթացքում։

6.39 անկյունագծով AMOLED էկրանը գրավում է սարքի մակերեսի 90.7 տոկոսը և ունի FHD+ կետայնություն, իսկ մատնահետքի սքաները ներդրված է ապակու տակ։

Հեռախոսը կարող է ծառայել նաև որպես հեռակառավարիչ՝ NFC և ինֆրակարմիր պորտի առկայության շնորհիվ։

3,300մԱ/ժ մարտկոցը լարով ամբողջությամբ լիցքավորելու համար կպահանջվի 1 ժամ, իսկ անլարի համար՝ 30 րոպե ավելի։ Սմարթֆոնը հանդես է գալիս հիշողության 2 տեսակով՝  64/128 գԲ, 6/8 ԳԲ RAM։

Չինաստանում այն վաճառքի կհանվի փետրվարի 26- ից։

 

Չմոռանաք հետևել մեզ նաև Facebook-ում՝ ավելի հետաքրքիր նորությունների ու խորհուրդների ծանոթանալու համար։


 

20.02.2019

Xiaomi , Mi 9, Smartphones