Samsung Galaxy S10-ի մատնահետքի սկաները հեշտությամբ խաբվու՞մ է

Ժամանակակից սմարթֆոնների պաշտպանության համար ներդրվում են տարբեր սենսորներ՝ մատնահետքի սկաներ, Face ID և վերջերս նաև երակները սկանավորելու տեխնոլոգիա։ Սակայն դեռևս կան եղանակներ, որոնցով կարելի է խաբել այս սենսորներին։

Imgur կայքում օգտատերերից մեկը տարածել է, թե ինչպես է կարողանում արգելաբացել Samsung Galaxy S10-ը 3D տպած մատնահետքով։ Նա ապակու վրա նկարել է իր մատնահետքը, մշակել Photoshop-ով, ապա 3ds Max-ով պատրաստել ու տպել այն 13 րոպեում։ Դրանով նա կարողացել է արգելաբացել սմարթֆոնը և խաբել մատնահետքի սենսորին։

Նման եղանակով սմարթֆոն արգելաբացելն առաջին դեպքը չէ, այն նաև տարածված  մեթոդ է ոստիկանության մեջ։

08.04.2019