Samsung Galaxy A9 (2018)։ Ամբողջական նկարագիր և եզրակացություն

Samsung Galaxy A9 (2018) -ն առանձնանում է 4 գլխավոր տեսախցիկի առկայությամբ՝ աշխարհում առաջին սմարթֆոնը, որն ունի 4 գլխավոր տեսախցիկ։ Մնացած պարամետրերին կծանոթանանք այստեղ ու հիմա։

Առավելություններ

  • Պայծառ, մեծ էկրան
  • Չորս տեսախցիկ

Թերություններ

  • Անլար լիցքավորման բացակայություն
  • Հին Android Oreo ծրագիր

Գին և թողարկման տարեթիվ

Սմարթֆոնը թողարկվել է 2018թ. նոյեմբերի կեսին, իսկ արժեքը հայկական դրամով կազմում է 250-280 հազար դրամ՝ կախված վաճառակետից։ Համեմատելով այլ թանկարժեք սմարթֆոնների հետ՝ կարող ենք ասել, որ այն միջին գին ունի։

 

Դիզայն և կառուցվածք

Samsung Galaxy A9 (2018)-ն ունի 6.3 դյույմ Full HD+ Super AMOLED էկրան՝ 162.5x77x7.8մմ և 183գրամ չափերով։ Սմարթֆոնի իրանն ապակե է և ունի կոր եզրեր, ինչն ավելի հեշտացնում է  հեռախոսը ձեռքում պահելը։

Սմարթֆոնի գունապնակում առկա են սև խավիարը, կապույտ լիմոնադը և վարդագույն մաստակը։ Գույները թերևս զվարճալի են հնչում, սակայն օգտագործվել են դրանք լավագույնս ներկայացնող առարկաները։

Հեռախոսն ունի մատնահետքի ներկառուցված սքաներ և մեր օրերում զարմանալի հնչող ականջակալի համար նախատեսված 3.5մմ-անոց անցք։

Դե իսկ 3,800մԱ/ժ մարտկոցն ապահովում է արագ լիցքավորում, սակայն, ցավոք, ոչ անլար։   Մարտկոցի լիցքավորման հաճախությունը կախված է նրանից, թե ինչ գործողություն է կատարվում և ինչ լուսավորության վրա է դրված։  Սմարթֆոնը նաև ջրակայուն է, սակայն չունի IP68 ջրակայունության գնահատական։

 

Պարամետրեր

Հեռախոսի հիշողությունը 128 ԳԲ է, ինչը կարելի է ասել հիանալի է, հատկապես որ հիշողության ծավալը մեծացնող microSD քարտի միջոցով կարող է դառնալ  512 ԳԲ՝ միասին 640ԳԲ։

A9-ում տեղադրված է Qualcomm Snapdragon 660 ութ միջուկանի պրոցեսոր, ինչը բավական հզոր տվյալ է։ Դե իսկ RAM-ը կախված տարածաշրջանից կարող է լինել 6GB կամ 8GB։

Տեսախցիկներ

Ինչպես արդեն նշեցինք Galaxy A9-ը  չորս տեսախցիկ ունեցող առաջին սմարթֆոնն է։

Հիմնական տեսախցիկը 24ՄՊ f/1.7 ոսպնյակով տեսախցիկ է և կախված լուսավորությունից կարող է փոփոխել պիքսելները։ Առկա է նաև սխալները հայտնաբերելու գործառույթ, որը նախազգուշացնում է նկարվելու ընթացքում ինչ-որ բան սխալ լինելու դեպքում՝ օրինակ, երբ ինչ-որ մեկը թարթում է աչքերը։

Հաջորդը 10ՄՊ f/2.4 Ultra-Wide տեսախցիկն է, որն ունի 120 աստիճան դիտանկյուն, ինչը հավասար է մարդու աչքի դիտանկյանը։ Դա հնարավորություն է տալիս ավելի մեծ տարածք ընդգրել և ունենալ ավելի տպավորիչ նկարներ։

Մյուսը 5ՄՊ f/2.2 խորությամբ տեսախցիկն է, որը թույլ է տալիս ֆոնը խամրեցնելու գործառույթը  (bokeh effect) և կարող է հարմարեցվել լուսանկարը ստանալուց առաջ և հետո;

Եվ վերջապես 8ՄՊ հեռահաղորդակցական ոսպնյակը՝ 2 անգամ օպտիկական խոշորացման գործառույթով՝ նկարելու հեռվում գտնվող առարկաներն առանց որակը գցելու։

Կարելի է ասել, որ տեսախցիկների այս փունջը արդարացնում է իրեն և օգնում ստանալ որակյալ նկարներ։

Չմոռանանք նաև սելֆիների համար նախատեսված 24MP f/2.0 դիմային տեսախցիկի մասին, որը կօգնի ունենալ հետաքրքրիր սելֆիներ։

 

Ծրագիր

Galaxy A9-ն ունի Android 8.0 Oreo-ն որպես ստանդարտ ծրագիր, որն ամենաթարմը չէ, սակայն հետագայում ենթակա է թարմացման։

Ահա Samsung Galaxy A9-ի նշված տվյալները կետերով՝

  • 183գրամ
  • 162.5 x 77 x 7.8մմ;
  • 3800մԱ/ժ չհեռացվող մարտկոց
  • NFC
  • GPS
  • Bluetooth 5.0
  • 24MP f/2.0 առջևի տեսախցիկ
  • 24MP f/1.7 + 5MP խորությամբ + 10ՄՊ ուլտրալայն + 8ՄՊ չորս տեսախցիկ
  • 128ԳԲ հիշողություն, որը կարող է դառնալ 512ԳԲ
  • 6GB RAM
  • Qualcomm Snapdragon 660
  • 6.3in Full HD+ AMOLED
  • Android Oreo 8.0

 

Եզրակացություն

Samsung Galaxy A9-ը կարող է նորարարություն համարվել սմարթֆոնների աշխարհում և իր գնի համեմատ լինել բավական ֆունկցիոնալ և որակյալ։ Թերևս չենք կարող վստահ ասել, որ այն բացառիկ է կամ գերհզոր, քանի որ թե’ լուսանկարների որակով, և թե արագությամբ զիջում է թանկարժեք մրցակիցներին։ Այնուամենայնիվ, եթե որակյալ ու քիչ թե շատ բյուջետային տարբերակ եք փնտրում, ապա վստահաբար կարող եք գնել այն։

23.01.2019

Հեռախոսներ, Նկարագիր, տեսախցիկ, Samsung Galaxy, Smartphones