Samsung-ն ու Apple-ը գնալով կորցնում են իրենց տարածումը

Բավական հետաքրքիր է բացահայտել, որ աշխարհի ամենահայտնի սմարթֆոնային բրենդների շարքում կարող են հայտնվել չինական ընկերություններ, որոնք դեռ երեկ այնքան էլ մեծ վաճառք ու ճանաչում չունեին։ Դե ինչ, տեսնենք, թե որոնք են աշխարհի ամենատարածված սմարթֆոնային բրենդները։

 

Samsung

Աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկը՝ Samsung-ը զիջում է դիրքերը սմարթֆոնների վաճառքի հարցում։ Նրա շուկայական մասնաբաժինը 2018-ի ընթացքում 20.8-ից դարձել է 20.5 տոկոս։

 

Apple

Apple-ի iPhone X մոդելը կրկին մեծ ճանաչում և վաճառք բերեց ընկերությանը՝ շուկայական մասնաբաժինը 13.7-ից հասցնելով 14.1-ի։ Սակայն դիրքերը պահելու համար Apple-ը ստիպված կլինի հանդես գալ խոշոր նորարարություններով։

 

Huawei և Xiaomi

Չինական այս երկու բրենդները գնալով ավելի են ամրապնդում իրենց դիրքերը շուկայում։ Օրինակ՝ Huawei-ի գլոբալ շուկայական մասնաբաժինը 9-ից դարձել է 10.5 տոկոս, իսկ վաճառքի ծավալն աճել է 18.3 տոկոսով։  P20, P20 Pro և Honor 10 սմարթֆոններն իսկապես հաջողություն բերեցին ընկերությանը։

Xiaomi-ն, իր հերթին, ևս մեծ աճ է գրանցել՝ վաճառքի ծավալը հասցնելով 124, իսկ շուկայական մասնաբաժինը՝ 3.4-ից 7.4 տոկոսի։ Այս ամենի «մեղավորն» ընկերության գնային քաղաքականությունն է։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։

23.02.2019

Smartphones, Samsung , Xiaomi , Huawei, Apple