Samsung-ը պտտվող հիմնական տեսախցիկով սմարթֆոն է ներկայացրել

Samsung-ը ներկայացրել է Galaxy A80 նոր սմարթֆոնը, որի եռակի հիմնական տեսախցիկը դուրս է գալիս սմարթֆոնի իրանից, ապա պտտվում՝ դառնալով սելֆի տեսախցիկ։ Այն ունի 48 ՄՊ հիմնական, խորությունը չափող 3D և գերլայն անկյունով տեսախցիկներ։ Սմարթֆոնն արգելաբացվում է մատնահետքի սկաներով։

 

Galaxy S10-ի դիմային տեսախցիկն ավելի քիչ տեսանելի է՝ շնորհիվ իր "Infinity-O" անցքով էկրանի, իսկ նոր Galaxy A80-ում ներդրված է այլ տեխնոլոգիա՝ նրա հիմնական տեսախցիկը պտտվում և դառնում է սելֆի տեսախցիկ։

Սմարթֆոնի տվյալները հետևյալն են՝  6.7 դյույմ 1080 x 2400 կետայնությամբ Super AMOLED էկրան, 3,700 մԱ/ժ մարտկոց, որն ունի արագ լիցքավորման ֆունկցիա և  8ԳԲ RAM ու 128ԳԲ ներքին հիշողություն։ Սմարֆոնը երեք գույնով կթողարկվի՝ սպիտակ, սև և ոսկեգույն։

Սմարթֆոնն, ինչպես բոլոր վերջին Galaxy-ներն, ունի Bixby թվային օգնական և Knox անվտանգության հարթակ։

Սմարթֆոնը հավանաբար կթողարկվի այս տարվա մայիսի 29-ին։

11.04.2019