Samsung-ը մեկ տերաբայթ ծավալով չիպեր կթողարկի

Samsung ընկերությունը սկսել է աշխարհում ամենամեծ ծավալն ունեցող հիշողության չիպերի արտադրությունը։ Չիպերը կունենան 1 ՏԲ՝ տերաբայթ ծավալ, որը ներկայումս եղած սմարթֆոնների հիշողության ծավալից ամենաքիչը երկու անգամ մեծ է։

Չիպը կունենա 11մմ * 13մմ չափեր և պատրաստ կլինի գրավել սմարթֆոնների շուկան։ Նման ծավալով կարելի է նկարել 4K կոչվող որակյալ հոլովակներ՝ նվազագույնը նման 260 10 րոպեանոց հոլովակ։ Նման չիպով հնարավոր կլինի բեռնել նաև մեծ ծավալով ֆիլմեր, խաղեր, պահպանել շատ լուսանկարներ և այլն։

Ճիշտ է Samsung-ը գնային տեղեկություն չի հաղորդել, սակայն պարզ է, որ այն էժան չի լինի։ Նկատելի է, որ սմարթֆոնների գները շուրջ 100 դոլարով թանկանում են հիշողության ծավալի մեծացմանը զուգահեռ։

30.03.2019

Լուրեր, Smartphones