Samsung-ը թողարկել է պտտվող հիմնական տեսախցիկով սմարթֆոնը

Samsung ընկերությունը ներկայացրել է երկար սպասված պտտվող տեսախցիկով Galaxy A80 սմարթֆոնը։ Վերջինս աչքի է ընկնում իր սելֆի տեսախցիկի բացակայությամբ, որը լրացվում է պտտվող հիմնական տեսախցիկի օգնությամբ։ 

Յուրահատուկ դիզայնի շնորհիվ սմարթֆոնի դիմապակին ամբողջովին էկրան է՝ առանց որևէ անցքի։ Ակնհայտ է, որ այս լուծումը բավական հետաքրքիր ու նորարարական է։ 

Սմարթֆոնն ունի 6.7 դյույմանոց Super AMOLED “New Infinity” Full HD էկրան և մատնահետքի ներկառուցված սկաներ։ Այլ տվյալներն են՝ Qualcomm Snapdragon 730 ութ միջուկանի չիպ, 8ԳԲ RAM, 128ԳԲ հիշողություն, 3,700մԱ/ժ մարտկոց արագ լիցքավորման գործառույթով և Android 9.0 օպերացիոն համակարգ։ Դե իսկ պտտվող տեսախցիկը եռակի է։

Galaxy A80-ը այս ամիս կլինի ընտրված շուկաներում սկսած 736 դոլարից, ինչը միջին սմարթֆոնի համար բավական բարձր գին է։ 

Samsung-ը պլանավորում է թողարկել A80-ի ավելի հզոր մոդել՝ A90, որը կունենա 5G և ավելի կատարելագործված գործառույթներ։

 

02.07.2019

Smartphones, Samsung , Սմարթֆոններ