Nokia-ն ներկայացրել է 5 տեսախցիկանի սմարթֆոն

Nokia-ն երեկ ներկայացրել է 5 տեսախցիկանի Nokia 9 PureView սմարթֆոնը։ Այն նախատեսված է լինելու նկարահանել սիրողների համար և արտադրվելու է սահմանափակ քանակությամբ։

Տեսախցիկներն ունեն 12ՄՊ կետայնություն, սակայն նրանցից միայն երկուսն են նկարում գունավոր։ Յուրաքանչյուր տեսախցիկ կատարում է իր գործառույթը՝ հնարավորինս որակյալ լուսանկարներ ստանալու համար։ Լուսանկարները կպահպանվեն  միայն որպես RAW ֆայլ։

Սմարթֆոնն ունի 5.99 դյույմ և 2K կետայնությամբ P-OLED էկրան և Qualcomm Snapdragon 845 չիպ։ Հիշողությունը  6ԳԲ օպերատիվ և 128ԳԲ ներքին է, իսկ օպերացիոն համակարգը Android 9 Pie։ Սմարթֆոնն ունի նաև մատնահետքի սկաներ, անլար լիցքավորման հնարավորություն,  IP67 ջրակայունություն և 3,320 մԱ/ժ մարտկոց։

 

Սմարթֆոնը կարժենա 599 եվրո։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։

25.02.2019

Smartphones, Nokia, Tablets