iPhone-ի 5 լավագույն անվճար Wallpaper հավելվածները

Հեռախոսի էկրանի նկարը փոխելը թարմ տեսք է հաղորդում հեռախոսին, իսկ  ճիշտ ընտրված ու որակյալ նկարը կարող է ամբողջովին փոխել հեռախոսի տեսքը։ Որտեղի՞ց գտնել որակյալ նկարներ։ Հենց դրա համար հետևեք այս հավելվածներին։

 

Unsplash

Unsplash-ում կգտնեք որակյալ նկարների մեծ հավաքածու, որտեղից կարող եք ընտրել, թե ինչ բնույթի նկար եք ցանկանում։

 

Walli

Այստեղ նկարները պատրաստված են տարբեր արտիստների կողմից, հետևաբար այստեղի տեսականին եզակի է։ Կարող եք առանձնացնել ձեր սիրելի արտիստներին՝ միանման նկարները հեշտ գտնելու համար։

 

Vellum

Այստեղ կգտնեք ավելի մուգ գույների դրամատիկ նկարներ, որոնք նաև բերվում են այլ կայքերից, օրինակ,  Unsplash-ից։ Կարող եք նախադիտել, թե ինչպիսի տեսք կունենա նկարը հեռախոսի էկրանին և բեռնել այն։

 

Atlas

Այստեղ չեք գտնի նկարներ, քանի որ հավելվածը գեներացնում է որևէ տեղանքի քարտեզը, որը կարող եք օգտագործել որպես էկրանի նկար։ Անվճար տարբերակում չկա 3D  քարտեզի հնարավորություն, սակայն 2D-ն նույնպես գեղեցիկ է։

 

Patternator

Այստեղ կարող եք ստանալ ձեր իսկ ցանկացած նկարը՝ օգտագործելով ձեր ունեցած պատկերները և հավաքել եզակի նկարներ։ Օրինակ՝ կարող եք ստանալ նմանատիպ պատկեր։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում։

15.02.2019

Հավելվածներ, Wallpaper