iPhone-ի ո՞ր մոդելները դուրս կմնան iOS 13-ի թարմացումից

iPhonesoft-ը հայտնում է, որ սպասվող iOS 13 ծրագրային թարմացումը հասանելի չի լինի iPhone 6, 6 Plus, SE և 5S մոդելների համար, իսկ iPad-ի դեպքում թարմացում կստանան mini 2 և iPad Air մոդելները։

Հիշեցնենք, որ պատմության մեջ iPhone-ի ամենաշատ վաճառված մոդելն է iPhone 6-ը, ուստի այս մոդելի բազմաթիվ օգտատերեր ևս ստիպված կլինեն նոր սմարթֆոն գնել, քանի որ թարմացման բացակայության դեպքում օգտատերերը չեն կարողանա պատշաճ կերպով օգտվել իրենց սմարթֆոններից։

13.05.2019

Smartphones, iPhone