iPhone-ի շատ օգտակար գործառույթներ, որոնք քչերը գիտեն

Թվում է, թե գիտենք ամեն ինչ մեր սմարթֆոնների մասին, բայց միևնույնն է, կան բաներ, որ շատերիս համար դեռ գաղտնիք են մնում։ Եվ այսպես։

 

Ուղղել հաշվիչում արված սխալը

 

Եթե հաշվիչում թիվ գրելիս սխալվել եք և ցանկանում եք ջնջել, օրինակ, վերջին թիվն, ապա թվերի դաշտում աջ ու ձախ սահեցրեք։ Այդպես կջնջվեն ոչ թե բոլոր թվերը, այլ միայն վերջինները։

Correcting a wrong number in Calculator.

 

Փակել Safari-ի բոլոր բաց պատուհանները միանգամից

Եթե շատ պատուհաններ եք միանգամից բացել, ապա պետք չէ դրանք հատ-հատ փակել խաչով։ Դրա համար պետք է սեղմեք ներքևի աջ անկյունի պատուհանի նշանը, սեղմած պահեք ‘Done’ կոճակը և սեղմեք ‘Close All Tabs’։ Իսկ եթե ձեզ հետաքրքիր չեն բացած պատուհանները և ուզում եք անմիջապես փակել բոլորը, ապա սեղմած պահեք ներքևի աջ անկյունի պատուհանի նշանը և ընտրեք ‘Close All Tabs’։

 

 

 

Բացել Safari-ում պատահաբար փակված պատուհանը

 

Եթե պատահաբար պատուհան եք փակել Safari-ում, ապա սեղմեք ներքևի աջ անկյունի պատուհանի նշանը, ապա (+)։ Դրանից հետո կբացվեն վերջերս փակված պատուհանները։

 

Ստուգել նամակի ուղարկման ժամանակը

 

Checking time stamps in Messages on iOS.

Եթե ցանկանում եք ստուգել, թե երբ եք ուղարկել նամակն, ապա պարզապես սահեցրեք այն ձախ։

 

Ուղղել տառասխալը

 

iPhone 7-ից հետո ‘Force Touch’ գործառույթը թույլ է տալիս սեղմած պահել բացատ կոճակը և տեղաշարժել կուրսորը՝ ուղղում կատարելու համար։ Այդպես ամեն ինչ հեշտ է ու արագ։

 

 

 

 

 

Մեծացնել էկրանը

 

Էկրանը մեծացնելու համար պետք է գնալ Settings>General >Accessibility>Zoom և ակտիվացնել այն։ Արագ գնալու համար պարզապես որոնման դաշտում գրեք Zoom։

Եթե ուզում եք, որ խոշորանա ողջ էկրանն, ապա նույն տեղից գնացեք "Zoom Region" և "Full Screen Zoom", իսկ եթե ուզում եք խոշորացույցի նման մեծացնել որևէ հատված, ապա ընտրեք ‘’Window Zoom’’։

Ակտիվացնելու համար պետք է երեք մատով երկու անգամ դիպչեք էկրանին։

 

Գնալ էջի սկիզբ

 

Եթե ցանկանում եք էջի ներքևից անմիջապես գնալ վերև, ապա մի սահեցրեք վերև, այլ պարզապես դիչպեք էջի վերևի հատվածին անմիջապես կենտրոնից՝ ժամացույցի վրա։

17.04.2019

Smartphones, Խորհուրդներ