iPhone-ի գործառույթներ, որոնք կփրկեն ձեր կյանքը

Օգտագործում եք iPhone, սակայն չգիտե՞ք նրա տարատեսակ օգտակար գործառույթների մասին։ Կներկայացնենք նրանք, որոնք օգտակար են ձեր կյանքի համար։ Դե ինչ, սկսեցինք։

 

SOS

 

Եթե կյանքի համար վտանգավոր իրավիճակում եք, ապա կարող եք հավաքել 911 և այն ավտոմատ կհարմարեցվի ձեր տարածաշրջանի շտապ օգնության հեռախոսահամարին։ Դա շատ արագ անելու համար պետք է՝

  • iPhone 7 և ավելի հին մոդելների դեպքում արգելափակման կոճակը սեղմել հինգ անգամ
  • iPhone 8 և ավելի նոր մոդելների դեպքում սեղմած պահել ձայնի մեկ կոճակն ու արգելափակման կոճակը մինչև սլայդերի ակտիվանալը։ Դրանից հետո պետք է մյուս կողմ տանեք սլայդերը, իսկ եթե շարունակեք  սեղմած պահել կոճակներն, ապա բարձր ազդանշանից հետո զանգն ավտոմատ կկատարվի
  • Գնալով Settings > Emergency SOS՝ դուք կարող եք սահմանել անհրաժեշտ հեռախոսահամարը

 

Բժշկական ID

 

Բժշկական ID-ում պահպանվում են ձեր բոլոր առողջական տվյալները։ Այն շատ կարևոր է հատկապես նրանց համար, ովքեր սիրում են հետևել իրենց քաշին, սրտի աշխատանքին և այլն։ Պարզապես մուտքագրեք դրանք։

 

Կողմնացույց

 

 

Եթե պատահաբար մոլորվել եք, ապա ձեզ օգնության կհասնի ձեր սմարթֆոնի կողմնացույցը։ Եթե ցանկանում եք, որ այն ավելի արդյունավետ աշխատի, ապա օգտվեք GPS-ից, սակայն այն աշխատում է նաև օֆլայն։

Պետք է հեռախոսն ուղիղ պահեք և օգտվեք դպրոցում կողմնացույցի մասին անցած հմտություններից։

 

Find My Friends

 

Եթե վտանգավոր իրավիճակում եք և ձեր ընկերների ու սիրելիների օգնության կարիքն ունեք, ապա ձեզ օգնության կհասնի Find My Friends ծրագիրը։ Նրա միջոցով կարող եք փոխադարձաբար ստանալ տեղեկություն միմյանց գտնվելու վայրի մասին։ Պետք է պարզապես հետ կապ հաստատել՝ սեղմելով Find My Friends > Add։

Դե իսկ քարտեզ հավելվածի մասին հաստատ գիտեք և կարող եք օգտվել նաև նրանից։

 

20.05.2019

iPhone , Smartphones