iOS 13: Ե՞րբ և ինչպիսի՞ն կլինի այն

iOS 13: Թողարկման ժամանակը

Դժվար չէ կանխատեսել, թե երբ կլինի հաջորդ iOS-ը։ Դրա մասին սովորաբար լսում ենք  WWDC իրադարձության ժամանակ, հունիսից սկսվում են առաջին հայտարարությունները, իսկ արդեն սեպտեմբերին նոր iPhone-ների հետ հայտնվում է iOS-ի թարմացումը։

 

iOS 13:  Առանձնահատկությունները

Bloomberg-ի ներդրող Mark Gurman-ը բացահայտել է, որ նոր iOS-ը, որը ծրագրվում է ‘Yukon’ կոդի անվան տակ, կունենա ամբողջովին վերափոխված գլխավոր մենյու։։ Այն հիմնականում կկենտրոնանա iPad-ի վրա՝ ավելի մեծացնելու նրա արդյունավետությունը։

Հայտնի է նաև, որ կթարմացվեն նկարելու, նկարները խմբագրելու կամ դրանցով կիսվելու եղանակները։ Ըստ Gurman-ի՝ կամրապնդվի կապը iOS 13-ի և macOS 10.15-ի միջև՝ թույլ տալով նախագծել հավելվածներ, որոնք միաժամանակ կաշխատեն iPhone-ի, iPad-ի և Mac-ի համար։ Դե իսկ էմոջիների սիրահարներին նույնպես անակնկալներ են սպասվում։

Սպասվում են նաև այլ բարելավումներ և թարմացումներ, սակայն այս ամենն ուղղակի կանխատեսումներ են և դեռ վաղ է հստակ որևէ բան ասել։

04.02.2019

iOS, Apple, iPhone , Mac, iPad, iOS 13