Huawei Mate X. Նոր ծալվող սմարթֆոն Huawei-ից

Huawei-ը թողարկել է իր ծալվող Mate X սմարթֆոնը։ Հայտնի է, որ այն ավելի թանկ է, քան Samsung Galaxy Fold-ը՝ €2,299։

Սմարթֆոնն ունի 512ԳԲ ներքին հիշողություն և 8ԳԲ RAM։ Ասում են, որ այն լինելու է ամենահզոր 5G ծալվող սմարթֆոնը։ Էկրանն OLED է և ավելի մեծ, քան  Samsung Fold-ինը՝ բացված վիճակում 7.4, իսկ ծալված վիճակում՝ 4.6 դյույմ։

Մարտկոցը 4,500 մԱ/ժ է, այն 30 րոպեում կարող է 85% լիցքավորվել։

Տեսախցիկի և այլնի մասին դեռևս տեղեկություն չկա, քանի որ այն հասանելի կլինի 2019թ. կեսից։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։

25.02.2019

Smartphones, Huawei, Tablets