Apple-ը ֆիքսել է իր խայտառակ բացթողումը

Apple-ը թողարկել է iOS 12.1.4 թարմացումը, որով ֆիքսել է խմբային FaceTime-ի ամոթալի սխալը։ Անցած շաբաթ բացահայտվել էր, որ հնարավոր է կատարել զանգ և առանց տվյալ մարդու իմացության լսել ու տեսնել նրան նախքան զանգին պատասխանելը։ Դրա համար Apple -ն արագորեն ապաակտիվացրել էր խմբային FaceTime գործառույթը՝ փորձելով պաշտպանել մարդկանց։ Հայտի չէ, թե որքան ժամանակ է այդ բացթողումը եղել iOS 12-ում՝ հաշվի առնելով, որ խմբային FaceTime-ը ներկայացվել է երեք ամիս առաջ՝ iOS 12.1 թարմացման հետ։

08.02.2019

Apple, iPhone , iOS, FaceTime