Android-ի 5 լավագույն անվճար Wallpaper հավելվածները

 

Մենք արդեն ներկայացրել ենք iPhone-ի 5 լավագույն անվճար Wallpaper հավելվածները և այժմ կարող եք հետևել այն հավելվածներին, որտեղից կբեռնեք որակյալ նկարներ նաև Android-ի համար։

 

Backdrops

Այստեղ կգտնեք որակյալ նկարներ, իսկ “Wall Of The Day”  ֆունկցիան ցույց կտա տվյալ օրվա ամենահայտնի նկարը։

 

Wallpapers

Google-ի կողմից ներկայացված այս հավելվածում կգտնեք բազմատեսակ նկարներ, որոնք պարբերաբար թարմացվում են։

 

Backgrounds HD

Նկարների ամենահին հավելվածներից է, սակայն այստեղ ևս կան հազարավոր որակյալ նկարներ։

 

Zedge

Այստեղ կգտնեք ոչ միայն նկարներ։ Zedge անունով կան տարբեր հավելվածներ որտեղ կգտնեք տարատեսակ ձայնային ազդանշաններ և ռինգտոններ։

 

Muzei Live Wallpaper

Այստեղ կգտնեք որակյալ Live  նկարներ, որոնք փոփոխվում են ժամանակի ընթացքում։ Կան տարբեր արվեստի գործեր, ինչպես նաև ձեր սեփականը ստեղծելու հնարավորություն։ Սակայն պետք չէ մոռանալ, որ Live նկարները պահանջում են մարտկոցի ծախս։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում։

15.02.2019

Android, Wallpaper, Հավելվածներ