5 հարց, որ պետք չէ տալ iPhone օգտագործողներին

iPhone, թե Android մշտական հարցը դեռ չունի հստակ պատասխան։ Սակայն, եթե դուք ունեք iPhone օգտագործող ծանոթ, ընկեր կամ բարեկամ, ապա հաստատ պետք չէ նրան տալ այս 5 հարցը։

 

Ինչի՞ համար ես օգտագործում հին ականջակալներդ

 

2016թ.-ի iPhone 7-ից հետո Apple-ն ազատվեց ականջակալի համար նախատեսված անցքից, իսկ, օրինակ, Samsung Galaxy S10-ը դեռ պահպանել է այն։ Ի՞նչ են անում ձեր ընկերներն իրենց լարով ականջակալները։ Ավելի լավ է չհարցնել նրանց այդ մասին, եթե ուզում եք լավ ընկերներ մնալ։ Իսկ, եթե շատ եք ուզում պահպանել ձեր ընեկությունն, ապա մի հարցրեք նայև կորած անլար ականջակալի մասին։

 

Ինչու՞ ես պաշտպանիչ պատյան գնում

 

iPhone-ները շատ թանկ են, և մարդիկ ցանկանում են պաշտպանել իրենց ներդրումը։ Սակայն նրանք նաև ավելի մեծ ու ծանր են դարձնում իրենց հեռախոսը, իսկ նոր մոդելը դուրս գալուն պես շտապում են նրա ետևից։

 

Ինչու՞ ես ուշանում, ես ուղարկել էի քեզ հասցեն

 

Apple Maps։ Ահա կարճ պատասխանը։ iOS-ի դեֆոլտ ծրագիրը, ի տարբերություն Google Maps-ի, այնքան էլ լավ չի կարողանում տեղորոշել, իսկ երբեմն ստիպված ես լինում օգտվել թղթե քարտեզից։

 

Պետք է գնեիր 512ԳԲ մոդելը

iphone xs storage cost

iPhone XS-ն արժե նվազագույնը 999 դոլար և ունի 64ԳԲ հիշողություն։ Պատկերացնում՞ եք, թե որքան կարժենա 512ԳԲ-ը։ Նվազագույնը 1,349 դոլար է պետք նման մոդել գնելու համար։ Ձեր ընկերներին ավելի շատ չբարկացնելու համար նման հարցեր մի տվեք նրանց։

 

Կարո՞ղ եմ վերցնել լիցքավորիչդ

 

iPhone-ի լիցքավորման լարերի փխրունության մասին շատերը գիտեն, և Աստված չանի, որ դուք այն հանկարծ վնասեք ու պատռեք՝ նոր ծախս պարտադրելով ձեզ կամ ձեր ընկերոջը։

 

Իսկ դուք ի՞նչ կպատմեք ձեր փորձից։

20.04.2019

Smartphones