5 լավագույն անվճար «սելֆի» հավելվածները

Սելֆիները դարձել են շատերի կյանքի անբաժանելի մասը։ Բարեբախտաբար տեխնոլոգիական այդ նորարարության հետ մեկտեղ կան այնպիսի հավելվածներ, որոնք օգնում են շտկել դեմքի թերությունները՝ կորյակներ, կնճիռներ, ավելորդ բծեր և այլն։ Եվ հենց այդ նպատակով ներկայացնում ենք iOS և Android ծրագրերի 5 լավագույն սելֆի հավելվածները՝ առանձնացված մեր կողմից։

 

Photo Editor by Aviary

Photo Editor by Aviary ծրագիրն առաջարկում է մի շարք էֆֆեկտներ և ֆիլտրեր, ատամները սպիտակեցնելու գործիք, անցանկալի թերությունները խամրեցնելու և այլն շատ հնարավորություններ։

 

Snapchat

Snapchat-ի մասին հավանաբար շատերն են լսել։ Այն ունի ներքին սոցիալական ցանց, որտեղ կարող ես կիսվել հենց այնտեղի անիմացիաներով պատրաստված նկարներով կամ առանց կիսվելու ներբեռնել դրանք։ Հենց այստեղ են գտնվում հայտնի անիմացիաները կենդանիների, մուլտհերոսների և այլնի տեսքով։

 

YouCam Perfect

Այս հավելվածը լավագույններից է իր առաջարկած բազմաթիվ գործառույթներով։ Այն ոչ միայն թույլ է տալիս ջնջել դեմքի բոլոր թերությունները, այլև կատարել դիմահարդարում կամ ձեր ընտրությամբ կամ էլ գործող կերպարների համաձայն։

 

Perfect365

Այս հավելվածը նմանատիպ հավելված է՝ դիմահարդարման բոլոր գործիքներով և սելեբրիթիներից ոգեշնչված մտահաղացումներով։

 

Bestie - Camera360 Selfie

Եվ հնգյակը եզրափակող հավելվածը, որտեղ չկա դիմահարդարում կատարելու հնարավորություն, սակայն կա ամեն ինչ հարթ մաշկ ու գեղեցիկ էֆֆեկտներ ստանալու համար։ Կարող եք հարմարեցնել դեմքը հարթեցնելու աստիճանը հենց նկարվելու ընթացքում, դնել էֆֆեկտն այդ ժամանակ կամ պատրաստի նկարի վրա։ Հավելվածն ունի հարուստ գործիքագազմ, որը բացահայտելը բնավ դժվար չէ։

01.02.2019

Հավելվածներ, Selfie, Սելֆի, Snapchat